Հերթական բռնաբարությունը Հնդկաստանում. զոհը 7-ամյա դպրոցական է
Համաշխարհային Մամուլ
Հնդկաստանի հարավ-արևմուտքում գտնվող Վասկո դա Գամա քաղաքում բռնաբարել են 7-ամյա դպրոցական մի աղջկա, հունվարի 15-ին հայտնում է Hindustan Times-ը:
Միջադեպը տեղի է ունեցել դպրոցական զուգարանում:
Աղջկա ծնողները հայտնաբերել են նրան երկուշաբթի օրը դպրոցական զուգարանում շոկային վիճակում: Այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ աղջիկը բռնաբարված է եղել, տեղի բնակիչները, ի նշան բողոքի, շրջաձփակել են դպրոցը՝ փակելով ներսում ուսուցիչներին:
Հանցագործությունը բողոքի ալիք էր առաջ բերել բնակիչների շրջանում: Մի քանի հազար մարդ հավաքվել էր դպրոցի բակում՝ պահանջելով բռնել հանցագործին, ով ենթադրաբար հազիվ 20 տարեկան է: Բողոքողները նաև պահանջում են պաշտոնից ազատել դպրոցի տնօրենին:
Հնդակստանում վերջերս տեղի ունեցած աղմկահարույց խմբակային բռնաբարություննների ֆոնին, որոնցից մեկի արդյունքում զոհվել էր 23-ամյա ուսանողուհին, նման հանցագործությունը մեծ աղմուկ է առաջ բերել:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում