Տեր Մանուկի ցավը տանեմ, ոտքերը լվամ, ջուրը խմեմ, դու հանգստանա՞ս. Օհանավանի բնակիչ
Հասարակություն
«Ուրեմն իրեն լավ չի պահել, չի կարողանում անցնել, թող առուն թռնի, անցնի: Տեր Մանուկի ցավը տանեմ, ոտքերը լվամ, ջուրը խմեմ, դու հանգստանա՞ս»,- Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի մուտքը Հովհաննավանք արգելելու վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան՝ այսպես արձագանքեց Օհանավանի մի բնակիչ, որը Հովհաննանվանք էր եկել կարգալույծ արված Տեր Արամի ՝ Ստեփան Ասատրյանի, պատարագին մասնակցելու:
«Տեր Մանուկը ո՞վ է, ո՞վ չի թողնում: Գնա նշանակողին ասա»,- շարունակեց մեկ այլ բնակիչ:
Հիշեցնենք, որ կարգալույծ հռչակված Տեր Արամի՝ Ստեփան Ասատրյանի, հրավիրած պատարագին ներկա է լինելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչի համար այսօր վաղ առավոտից տարածքում աշխատում են ոստիկանները: Նրանք իրականացնում են ուժեղացված հսկողություն


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)