Երգչուհի Կատյա Լելը հայտարարել է, որ իրեն պաշտպանում են այլմոլորակայինները
Հասարակություն
Ռուսաստանի վաստակավոր արտիստ Կատյա Լելը հայտարարել է, որ իրեն հովանավորում են այլմոլորակայինները։ Ինչպես փոխանցում է Общественная служба новостей-ը, երգչուհին պատմել է, որ հաճախ է տեսնում երկնքում անհայտ թռչող օբյեկտներ (ՆԼՕ) և հավատում է, որ դրանք իր պահապաններն են։
Լելի խոսքով՝ նրանք, ովքեր ծաղրել կամ չհավատացել են իր պատմություններին, «կոշտ կերպով պատժվել են»։ Երգչուհին ընդգծել է, որ այլմոլորակայինների հանդեպ հարգանքը կարևոր է, քանի որ «նրանք իրականում գոյություն ունեն և հետևում են մարդկանց»։
Ավելի վաղ պրոդյուսեր Պավել Ռուդչենկոն նշել էր, որ Կատյա Լելը անկեղծորեն հավատում է այլմոլորակայինների գոյությանը, սակայն նման հայտարարությունները նաև օգնում են նրան գրավել հանրային ուշադրությունը։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)