Կադիրովը խոստացել է «հանգիստ» հեռանալ քաղաքականությունից
Ռուսաստան
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ «հանդարտ» կհեռանա քաղաքականությունից երկրում ահաբեկչության դեմ պայքարը վերջնական ավարտի հասցնելուց հետո։ Այս մասին հաղորդում է «Իտառ–Տասս»–ը վկայակոչելով Կադիրովի խոսքերը Կիսլովոդսկում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Հիմա հանրապետությունը զարգանում է, բոլոր պայմանները բարելավվում են։ Ավարտելով ահաբեկչության դեմ պայքարը՝ կարծում եմ կարելի է մտածել քաղաքականությունից «գեղեցիկ» հեռանալու մասին», – հայտարարել է Կադիրովը։
Սակայն Չեչնիայի նախագահը նշել է, որ իր խոսքերը չեն նշանակում Չեչնիայի հաջորդ նախագահական ընտրություններին չմասնակցելու հայտարարություն՝ միևնույն ժամանակ ավելացնելով, որ հիմա ինքը ցանկանում է զբաղվել իր անձնական գործերով և իր ընտանիքով։
«Արդեն իմ տարիքը հասել է և ես ցանկանում եմ զբաղվել իմ անձնական հարցերով։ Ես շատ մեծ ընտանիք ունեմ և այժմ ցանկանում եմ ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին», – ավելացրել է Կադիրովը։
Կադիրովը Չեչնիայի նախագահ է ընտրվել 2007 թվականին։ 2011 թվականի ապրիլին Կադիրովը երկրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Չեչնիայի նախագահ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)