Բլոգերուհու հագուստը զարմացրել է գործատուին․ TikTok-ում տեսանյութը հավաքել է միլիոնավոր դիտումներ
Հասարակություն
Բլոգերուհի Լորենը (նիկնեյմ՝ thelaulight) TikTok-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ պատմել է, թե ինչպես է գործատուն տարօրինակ արձագանքել իր հագուստին հարցազրույցի ժամանակ։ Նա ներկայացել էր սև լայն տաբատով, բրդյա ջեմպերով, կրունկավոր կոշիկներով և մոխրագույն վերարկուով՝ ամբողջությամբ լրացնելով կերպարը ոսկեգույն վզնոցով ու մատանիներով։
Լորենի խոսքով՝ գործատուն ասել է, որ նման հագուստը «ընդունելի է հարցազրույցի համար», բայց «չափից դուրս ոչ ֆորմալ և շատ զարդարված» է օֆիսային աշխատանքի համար։ «Ես ի՞նչ եմ սխալ արել, սա՞ է նրանց չափանիշը», — զարմանքով գրել է նա։
Տեսանյութը արագ տարածվել է՝ հավաքելով ավելի քան 6 միլիոն դիտում։ Օգտատերերը միաձայն պաշտպանել են բլոգերուհուն՝ մեկնաբանելով․ «Ամենապատշաճ հագուստն է, ինչ կարելի էր ընտրել», «Թող այնքան վճարեն, որ մարդը կարողանա “բիզնես” ոճ գնել», «Չեմ հասկանում՝ ինչն է սխալ»։ Շատերը հեգնանքով գրել են՝ «Աշխատավայրում ոճ ունենալը, երևի, աններելի մեղք է»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ