«TRIPP»–ը կարող է նպաստել Միջին միջանցքի հետագա զարգացմանը․ Ղազախստանի նախագահը՝ Թրամփին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բանակցություններ է վարել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։
Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Տոկաևը շնորհակալություն է հայտնել Թրամփին Վաշինգտոն այցելության հրավերի և ղազախական պատվիրակությանը ցուցաբերված բացառիկ հյուրընկալության համար։
Նա նաև հայտնել է Ղազախստանի աջակցությունը ԱՄՆ նախագահի խաղաղապահ նախաձեռնություններին, այդ թվում՝ «Թրամփի երթուղուն» (TRIPP), որը կարող է նպաստել Միջին միջանցքի հետագա զարգացմանը։
Իր հերթին, Դոնալդ Թրամփը վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը Ղազախստանի հետ բազմակողմանի, ընդլայնված ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման հարցում։
Ղեկավարները ողջունել են այցի ընթացքում Ղազախստանի և Միացյալ Նահանգների միջև ավելի քան 17 միլիարդ դոլարի առևտրային համաձայնագրերի ստորագրումը։
Հանդիպման ընթացքում մանրամասն կարծիքներ են փոխանակվել երկկողմ հարցերի լայն շրջանակի շուրջ։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր