ԱՄՆ սենատորները Հունգարիային կոչ են արել դադարեցնել ռուսական նավթի գնումները
ԱՄՆ
ԱՄՆ սենատորների մի խումբ Հունգարիային կոչ է արել դադարեցնել ռուսական էներգիայի գնումները վարչապետ Վիկտոր Օրբանի Վաշինգտոն այցից առաջ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով օրենսդիրների կողմից ընդունված բանաձևին։
Փաստաթղթում 10 սենատոր մտահոգություն է հայտնում, որ Հունգարիան չի ցուցաբերել ռուսական բրածո վառելիքից կախվածությունը նվազեցնելու որևէ նշան։ ԱՄՆ օրենսդիրները կոչ են արել Օրբանի կառավարությանը միանալ Եվրահանձնաժողովի նախաձեռնությանը՝ մինչև 2027 թվականը ռուսական էներգիայի ներմուծումը լիովին դադարեցնելու վերաբերյալ։
Համապատասխան բանաձևը ստորագրել են հանրապետական սենատորներ Ռոջեր Ուիքերը, Թոմ Թիլիսը և Սենատի փոքրամասնության առաջնորդ Միչ Մաքքոնելը, ինչպես նաև դեմոկրատ սենատորներ Ջին Շահինը, Քրիս Վան Հոլենը և Քրիս Քունսը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան