ԱՄՆ Կոնգրեսում կոշտ պահանջ են ներկայացրել Օրբանին
ԱՄՆ
ԱՄՆ Կոնգրեսի սենատորները, ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցություններից, Հունգարիային կոչ են արել ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանից նավթ գնելուց՝ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի Վաշինգտոն այցի ֆոնին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
«Օրենսդիրները հայտարարել են, որ իրենք մտահոգված են, որ Հունգարիան «ռուսական հանածո վառելիքներից իր կախվածության նվազման ոչ մի նշան ցույց չի տալիս, և Օրբանին և մյուս սպառողներին կոչ են անում միանալ Եվրամիության հունիսի առաջարկին՝ մինչև 2027 թվականը ներմուծումը կրճատելու մասին», - գործակալությունը մեջբերում է կոնգրեսականների խոսքերը:
Նշվում է, որ նավթի ներկրումը դադարեցնելու պահանջով բանաձևն արդեն ստորագրել են տասը սենատորներ: Նրանց խոսքով՝ Բուդապեշտը պետք է օրինակ վերցնի Եվրոպայի այլ երկրներից, որոնք հաջողության են հասել Ռուսաստանի հետ էներգետիկ կապերը խզելու հարցում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան