ԵՄ-ն ԱՄՆ ճնշման տակ կվերանայի արհեստական ինտելեկտի մասին օրենքները
Աշխարհ
Եվրամիությունը քննարկում է արհեստական բանականության մասին իր օրենքի որոշ փուլերի կիրառման կասեցման հարցը ԱՄՆ-ի և խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ճնշման տակ, հաղորդում է Financial Times-ը։
Նոյեմբերի 19-ին Եվրահանձնաժողովը կներկայացնի, այսպես կոչված, պարզեցման փաթեթ, որը նախատեսում է մեղմացնել որոշ թվային օրենսդրություններ, այդ թվում՝ 2024 թվականին ուժի մեջ մտած արհեստական բանականության կարգավորման մասին օրենքը։
Ըստ FT-ի՝ նախագիծը նախատեսում է արհեստական բանականության կանոնակարգերը խախտող ընկերություններին մեկ տարվա արտոնյալ ժամկետ տրամադրել՝ իրենց գործունեությունը նոր պահանջներին համապատասխանեցնելու համար։
Ավելին, Բրյուսելը առաջարկում է այս ոլորտում թափանցիկության կանոնները խախտելու համար տուգանքների ներդրումը հետաձգել մինչև 2027 թվականի օգոստոսը՝ ընկերություններին հնարավորություն տալով հարմարվել։
Փաստաթղթի շուրջ բանակցությունները շարունակվում են Եվրահանձնաժողովի և ԵՄ անդամ պետությունների միջև։ Ընդունման համար նախագիծը կարիք կունենա անդամ պետությունների մեծամասնության աջակցությանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան