ԵՄ ռազմական վերնախավը պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմին․ Politico
Աշխարհ
Եվրոպական պաշտպանության նախարարներն ու գեներալները մասնակցել են Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի սցենարով զորավարժություններին: Այս մասին հայտնում է Politico պարբերականը։
Նշվում է, որ Նորվեգիայում անցկացված զորավարժությունների ընթացքում ներկաներին առաջարկվել է որոշել` ինչ միջոցներ կձեռնարկեն «Ռուսաստանի թշնամական գործողությունների» մասին հաղորդագրություններ ստանալիս: Սցենարի համաձայն՝ պաշտպանության նախարարների և գեներալների տրամադրության տակ են հայտնվել միջադեպերի մասին թերթային հոդվածներ, հետախուզական տեղեկատվության ուրվագծային թարմացումներ և սոցիալական ցանցերում գրառումներ, որոնց հիման վրա նրանք պետք է օպտիմալ արձագանքման միջոցներ ընտրեն:
«Հյուսիսային Եվրոպայի այդ երկրներն ապրում են ռուս զինվորականների հարևանությամբ։ Մենք պետություններ ենք, որոնք կարող են լավագույնս գնահատել ռիսկերը, լավագույնս արձագանքել սպառնալիքներին և ստիպել ՆԱՏՕ-ին ավելի լուրջ վերաբերվել այդ սպառնալիքներին», - մեկնաբանել է զորավարժությունները Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան