Թրամփը Ալիևին հարցրել է՝ «Ինչո՞ւ կանգ առաք, դուք մեծ բանակ ունեք»․ Ուիթքոֆ
Տեսանյութեր«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իսկական պետական առաջնորդության օրինակ է», ասել է ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆը։
«Նախագահ Ալիևն ունի շատ ավելի ուժեղ բանակ։ Նա օգտվեց պահից՝ վերադարձնելու իրենը», - ասել է Ուիթքոֆը՝ մեկնաբանելով Թրամփի վարչակազմի ջանքերը՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։
Ըստ Ուիթքոֆի՝ օգոստոսի 8-ին Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպման ժամանակ Թրամփը հարցրել է նախագահ Ալիևին. «Ինչո՞ւ կանգ առաք։ Դուք հաղթանակ տարաք, դուք մեծ բանակ ունեք»։ Ադրբեջանի առաջնորդը պատասխանել է. «Ես ուզում էի հետ վերցնել այն, ինչ մեզանից խլվել էր։ Ինձ ավելին պետք չէ»։
Դեսպանը նշել է, որ սա «հիանալի որոշում» էր․ «Սա պետական գործչի օրինակ էր, որը հասկանում էր՝ առաջ գնալով միջազգային խնդիրներ կունենար»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան