Լեհաստանի ԱԳՆ-ն ԵՄ-ին կոչ է արել պատրաստ լինել ևս 3 տարի
Աշխարհ
Եվրամիությունը պետք է պատրաստ լինի Ուկրաինային ռազմական ռեսուրսներով ապահովել ևս երեք տարի: Այս մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին TVP World-ի եթերում:
Նրա խոսքով՝ Կիևը նախատեսում է ևս երեք տարի շարունակել ռազմական գործողությունները։ «Մեր խնդիրն է նրան ռեսուրսներով ապահովել աշխատանքը շարունակելու համար», - հորդորել է նախարարը:
Քաղաքական գործիչը հավելել է, որ ԵՄ-ն պետք է իրեն ավելի ակտիվ պահի Ուկրաինայի ապագա վերականգնման շուրջ բանակցություններում, քանի որ նրան մեծ քանակությամբ սպառազինություն է մատակարարում: Նա կարծում է, որ եվրոպական երկրները պետք է ավելի ակտիվ դեր խաղան կարգավորման հարցում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան