Իմ կարծիքով՝ Ալիևը և ադրբեջանական կողմն օգոստոսի 8–ի խաղաղության փաստաթղթով այնքան էլ բավարարված չեն․ ՔՊ–ական պատգամավոր
Քաղաքական
Ես Իլհամ Ալիևի հայտարարությունների վրա չեմ հիմնվում, ես հիմնվում եմ նրա վրա, թե երկու պետությունների ղեկավարներն ինչ են ստորագրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ–ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։
Նա կիսել է կուսակիցների կարծիքը, որ Ադրբեջանի նախագահի թշնամական հռետորաբանությունը ներքին լսարանի համար է։
«Իմ կարծիքով՝ Իլհամ Ալիևը և ադրբեջանական կողմն օգոստոսի 8–ի խաղաղության փաստաթղթով այնքան էլ բավարարված չեն, և ես տեսնում եմ չբավարված մարդ ․․․ կարծում եմ՝ ուզում են կոնկրետ միջանցք՝ երրորդ պետությունների հսկողությամբ՝ ավելի շատ իրենց դաշնակից, քան մեր»,– ասել է Ղահրամանյանը։
Ըստ պատգամավորի՝ Ալիևի սրտով չի եղել 5 սկզբունքների պահպանումը․ «Եթե ամեն ինչ իրենց ուզածով լիներ, ինչի՞ պետք է հայտարարություններով իրավիճակը սրեին»,– նշել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)