Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Առաջիկա 3 ամիսներին պատմական հնարավորություն կա՝ օգնելու ազատել Բաքվում բանտարկված հայ գերիներին. Օկամպո

Իրավունք

Առաջիկա 3 ամիսներին պատմական հնարավորություն կա՝ օգնելու ազատել Բաքվում բանտարկված հայ գերիներին։ Այս մասին հայտարարել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպո։

Նա իր հոդվածում, մասնավորապես, գրել է. «Աշխարհով մեկ սփռված հայություն, սա ձե՛ր ժամն է:

Առաջիկա երեք ամիսների ընթացքում մենք ունենք պատմական հնարավորություն՝ օգնելու ազատել Բաքվում բանտարկված հայ գերիներին և ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչումը։

Նոբելյան Խաղաղության մրցանակի առաջադրումների ժամկետը ավարտվում է 2026 թվականի հունվարի 31-ին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը ցանկություն է հայտնել արժանանալու Նոբելյան Խաղաղության մրցանակին, կարող է դիտարկվել 2026 թվականի մրցանակի հավակնորդների շարքում, և հայերը կարող են աջակցել նրա առաջադրմանը։ Իրականում, ամբողջ աշխարհում ավելի քան 45 հայ կարող են ունենալ նրան առաջադրելու իրավասություն։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փաստացի,խոչընդոտում է Դոնալդ Թրամփի հնարավոր ճանապարհը դեպի Նոբելյան Խաղաղության մրցանակ՝ հրաժարվելով ազատ արձակել հայ գերիներին և հերքելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները։

Ալիևի գործողությունները հակասում են Թրամփի ներքաշած և պաշտպանած քաղաքականությանը:

2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ն ու Հայաստանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագրեր, որոնք վերահաստատեցին Ամերիկայի հանձնառությունը՝ պաշտպանելու Հայաստանին ադրբեջանական սպառնալիքներից։ Թեև համաձայնագրում գերիների հարցը բացահայտ կերպով չի հիշատակվել, այնուամենայնիվ, Օվալաձև աշխատասենյակում վարչապետ Փաշինյանի ներկայությամբ Թրամփը հրապարակավ հայտարարեց, որ հանձնառու է ազատ արձակել «Բաքվում բանտարկված քրիստոնյաներին»: Նա ավելացրեց, որ եթե ինքը խնդրի նախագահ Ալիևին ազատ արձակել նրանց, «Ալիևը չի մերժի»:

2025 թվականի սեպտեմբերի 25-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին ուղղված նամակում հաստատեց, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է խրախուսել երկու կողմերին էլ, որ թույլ տրվի  կայուն խաղաղության շրջանակներում իրականացվի էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ:

Միևնույն ժամանակ, Ալիևն ինքը հայտարարել է, որ Թրամփը «արժանի է մրցանակին» և կառաջադրի նրան։ Սակայն Նոբելյան կոմիտեն նույնիսկ չի կարող քննարկել Թրամփի թեկնածությունը, քանի դեռ Ադրբեջանը նախ չի ազատ արձակել հայ պատանդներին և չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները, որոնք զոհ են դարձել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի վրա՝ էթնիկ զտում իրականացնելով ողջ հայ բնակչությանը իրենց նախնիների հողերից: 2023 թվականի սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականը զգուշացրեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ ցեղասպանության վտանգի մասին: Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) կոչ արեց Ադրբեջանին ապահովել, որ բոլոր «մնալու ցանկություն ունեցող անձինք ազատվեն ուժի կամ սպառնալիքի կիրառումից, որը կարող է նրանց հանգեցնել փախուստի»: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարեց, որ «Ադրբեջանում կամայականորեն ձերբակալված բոլոր անձինք, այդ թվում՝ էթնիկ հայերը, պետք է անհապաղ ազատ արձակվեն»:

Նախագահ Ալիևը համառորեն թաքցնում է հանցագործությունները։ Անցյալ տարի՝ COP 29-ի քարոզարշավի ժամանակ, 120 երկրներից 6500 հայերի  միասնականության շնորհիվ բացահայտվեց Ալիևի փորձը՝ իր գագաթնաժողովը «Խաղաղության COP» անվանելու՝ միաժամանակ ժխտելով առկա հանցագործությունները։ Ճշմարտությունը բացահայտելու մեր համատեղ ջանքերը փոխեցին պատմության ընթացքը. արևմտյան առաջնորդների մեծ մասը հրաժարվեց մասնակցել գագաթնաժողովին, իսկ Ալիևնը բացման խոսքում հրապարակավ բողոքեց մեր քարոզարշավից:

Այժմ մենք պետք է նորից գործենք և համախմբենք ամբողջ աշխարհի հայերին:

Ես առաջարկում եմ գործարկել նոր համաշխարհային արշավ՝ խաղաղության, ճշմարտության և արդարության համար՝ կենտրոնանալով մեկ հստակ հաղորդագրության վրա։

Եթե Ալիևը իսկապես ցանկանում է աջակցել Թրամփի Նոբելյան Խաղաղության մրցանակին, նա պետք է․

  1. Ազատ արձակի Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին։
  2. Կնքի խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ և դուրս բերի իր զորքերը։
  3. Ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների միջազգային պաշտպանությունը։

Դուք կարող եք աջակցել կամ հակադրվել Թրամփի թեկնածությանը, բայց այս արշավը անխուսափելիորեն կբացահայտի Ալիևի իրական նպատակը։

Միայն Ալիևը կարող է ստեղծել այդ հնարավորությունը, որ Նոբելյան կոմիտեն գնահատի Թրամփի դերը դարավոր հակամարտության ավարտի գործում:

Միցաի՛ր արշավին

Եկեք համախմբվենք՝ օգտագործելով հետևյալ երեք հեշթեգները՝

#NobelPeacePrize

#FreeArmenianHostages

#RespectNagornoKarabakhRights

Օգտագործեք սրանք՝ ձեր ձայնը, մտքերն ունվիրումը ճշմարտության ու խաղաղության հանդեպ արտահայտելու համար։ Քննարկեք, հրապարակեք և ակտիվ մասնակցեք ամեն օր՝մինչև հունվարի վերջը։ Յուրաքանչյուր հայի ձայն կարևոր է։

Արշավի ընթացքում մենք՝

  • Կբացահայտենք, թե ինչպես է գործում Նոբելյան Խաղաղության մրցանակի առաջադրման գործընթացը։
  • Կուսումնասիրենք նախադեպերը՝ Քիսինջերից մինչև Բեգին և Արաֆատ։
  • Կվերլուծենք Թրամփի 2025 թվականի առաջադրումը, որը ներկայացրել է իրավունքի պրոֆեսոր Անատ Ալոն-Բեքը։
  • Կներգրավենք Թրամփի կողմնակիցներին և քննադատներին։
  • Կխորհրդակցեք թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեցող ավելի քան 45 հայ գործիչների հետ։
  • Կկիսվենք Նոբելյան փորձագետների մտքերով։
  • Կտրամադրենք թարմացումներ ԱՄՆ-ի գլխավորած խաղաղության բանակցությունների վերաբերյալ։
  • Կհետևենք ԵՄ դիրքորոշումներին
  • Կհետևենք Բաքվում պատանդների դեմ իրականացվող դատավարություններին։
  • Կհղենք հարցումներ ՄԱԿ-ի աշխատանքայինխմբերին և հատուկ զեկուցողներին:

Միասին մենք կարող ենք իրազեկությունը վերածել գործողության, իսկ գործողությունը՝ արդյունքների։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված