«Զանգեզուրի միջանցքը» ուղղված չէ Հայաստանի ինքնիշխանության դեմ․ Հաջիզադե
Քաղաքական
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե իբր «Զանգեզուրի միջանցքը» ուղղված չէ Հայաստանի ինքնիշխանության դեմ։
«Այս միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը սկզբունքային է և հիմնված է իրավական հիմքերի և տարածաշրջանային համագործակցության շահերի վրա»,- ասել է նա։
Հաջիզադեն նշել է, թե նպատակը բացառապես անարգել տարանցիկ երթևեկության ստեղծումն է՝ համաձայն միջազգային իրավունքի և գործող համաձայնագրերի։
«Մենք կարծում ենք, որ «Զանգեզուրի միջանցքը» կնպաստի տարածաշրջանի տնտեսական ինտեգրմանը և Միջին միջանցքի շրջանակներում լրացուցիչ երթուղիների զարգացմանը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)