Արևմուտքում հայտնել են սպառազինությունների նոր մրցավազքի նախապատրաստման մասին
Համաշխարհային Մամուլ
Չինաստանը արդեն սկսել է սպառազինությունների նոր մրցավազքի նախապատրաստումը։ Այս մասին հայտնում է CNN News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«ՉԺՀ-ն իրեն ներկայացնում է որպես գլոբալ գերտերություն։ Մենք սպառազինությունների նոր մրցավազքի սկզբնական փուլում ենք։ Չինաստանը արդեն վազում է սպրինտ և պատրաստվում է մարաթոնի», - իր կարծիքն է հայտնելՆԱՏՕ-ի սպառազինությունների վերահսկման նախկին տնօրեն Ուիլյամ Ալբերկը։
Նյութի հեղինակները, վկայակոչելով արբանյակային լուսանկարների տվյալները, պնդում են, որ «136 օբյեկտների ավելի քան 60 տոկոսը», որոնք կապված են հրթիռների արտադրության կամ Չինաստանի հրթիռային զորքերի հետ, որոնք վերահսկում են պետության միջուկային զինանոցը, «ընդլայնման նշաններ են ցույց տալիս»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան