Լեհաստանում անհայտ թռչող օբյեկտ են փնտրում
Աշխարհ
Լեհական իշխանությունները որոնում են անհայտ թռչող օբյեկտ, որը, հնարավոր է, վթարի է ենթարկվել երկրի հարավ-արևմուտքում գտնվող մայրուղու մոտ, հայտարարել է Ստորին Սիլեզիայի ոստիկանության մամուլի կոմիսար Պրշեմիսլավ Ռատայչիկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ականատեսը հայտնել է թռչող օբյեկտի վթարի մասին Կատի Վրոցլավսկիի շրջանի A4 մայրուղու մոտ։
«Մենք որոնումներ ենք անցկացնում նման հաղորդագրություններ ստանալուց հետո», - ասել է կոմիսարը՝ նշելով, որ ներկայումս օբյեկտի մասին հաստատված տեղեկություններ չկան։
Սա այս շաբաթվա ընթացքում երկրում առնվազն երկրորդ նմանատիպ միջադեպն է։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր