Չինաստանն ավելացրել է հրթիռների արտադրությունը՝ ի պատասխան ուկրաինական հակամարտության․ CNN
Համաշխարհային Մամուլ
Չինաստանը կտրուկ ավելացրել է հրթիռների արտադրությունը՝ ի պատասխան Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության, որը սկսվել է 2022 թվականին։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Ըստ պարբերականի արբանյակային պատկերների վերլուծության, պատերազմի սկզբից երկու տարվա ընթացքում Պեկինը գրեթե կրկնապատկել է հրթիռների արտադրության վայրերի ընդլայնման տեմպերը:
«Նրանք աներևակայելի ուշադիր հետևում են Ուկրաինային։ Այժմ նրանք հետևում են իրական մարտական գործողություններին երկու շատ մարտունակ ուժերի միջև, որոնք օգտագործում են ամենաժամանակակից տեխնոլոգիաները, և բազմաթիվ գրառումներ են անում», - պարզաբանել է ՆԱՏՕ-ի սպառազինությունների վերահսկման նախկին տնօրեն Ուիլյամ Ալբերկը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան