Ռուսաստան ներմուծվող «մոխրագույն» ապրանքների տարեկան ծավալը հասնում է մինչև 15 միլիարդ դոլարի
Ռուսաստան
Ռուսաստանում ստվերային («մոխրագույն») ներմուծման տարեկան ծավալը գնահատվում է 10–15 միլիարդ դոլար։ Այդ մասին հայտնում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով «Հասարակական սպառողական նախաձեռնություն» կազմակերպությանը (ОПИ)։
Ըստ տվյալների՝ այսպես կոչված «cargo-սխեմաներով» ներմուծվող ապրանքների արժեքը կազմում է շուրջ 812 միլիարդից մինչև 1,23 տրիլիոն ռուբլի։ Դրանք հիմնականում ապրանքներ են, որոնք ռուս ձեռնարկատերերը գնում են չինական առցանց հարթակներից՝ Alibaba, 1688.com, Taobao և Pinduoduo, առանց միջնորդների և անհրաժեշտ մաքսային փաստաթղթերի։ Վճարումները սովորաբար կատարվում են կանխիկ կամ մասնավոր հաշիվների միջոցով։
Ապրանքները Ռուսաստան են մտնում հիմնականում բեռնատարներով՝ Չինաստանից Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի կամ մասամբ Հայաստանի տարածքով։ Դրանք ձևակերպվում են որպես «անձնական ուղարկումներ» կամ «ոչ առևտրային խմբաքանակներ»։ Փորձագետների խոսքով՝ նման մատակարարումները 20–30 տոկոսով ավելի էժան են և հաճախ ավելի արագ՝ հատկապես նախատոնական շրջանում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան