Կրեմլում գնահատել են Պուտին-Թրամփ հանդիպման մասին կանխատեսումները
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպման ժամկետների վերաբերյալ բոլոր կանխատեսումներն անհիմն են: Այս մասին հայտարարել Է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta-ն։
«Այստեղ դժվար թե կարելի է փորձել ինչ-որ բան կանխատեսել, և ցանկացած կանխատեսում, ամենայն հավանականությամբ, անհիմն կլինի», - նշել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը: Պեսկովն ընդգծել է, որ բարձր մակարդակի հանդիպմանը պետք է նախորդի մանրակրկիտ աշխատանքը:
Նա նշել է, որ կարգավորման գործընթացն արգելակվել է դադարի պատճառով, որն առաջացել է ուկրաինական կողմի ՝ հակամարտության քաղաքական-դիվանագիտական ճանապարհով չգնալու ցանկության պատճառով:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան