Նատալյա Շտուրմը արձագանքել է Շենգենյան վիզաների արգելքին ռուսների համար
Ռուսաստան
Ռուս հայտնի երգչուհի Նատալյա Շտուրմը հայտարարել է, որ չի տխրել Եվրամիության որոշումից՝ ռուս քաղաքացիներին երկարաժամկետ Շենգենյան վիզաներ չտրամադրելու վերաբերյալ։ Այդ մասին նա գրել է իր Telegram ալիքում։
Շտուրմը նշել է, որ աշխարհում դեռ բազմաթիվ երկրներ կան, ուր կարելի է ճանապարհորդել առանց Շենգենյան վիզայի․ «Անձամբ ես չեմ տխրել։ Եվրոպան շատ անգամ եմ տեսել, նույնիսկ մի քանի երկրում ապրել եմ։ Ավելի հեշտ է ասել՝ որտեղ չեմ եղել։ Նույնիսկ լավ է, որ այլևս պետք չէ մտածել Շենգենի մասին՝ այն ամենը արդեն տեսել եմ», — գրել է նա։
Ավելի վաղ հայտնի դարձել էր, որ 90-ականների աստղը՝ Նատալյա Շտուրմը, արտոնագրել է «պատկերային խոհանոց» գաղափարը, որի համար այժմ ամեն ամիս հեղինակային վճար է ստանում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան