Foreign Policy․ Թրամփին կոչ են արել տապալել Մադուրոյի իշխանությունը Վենեսուելայում
ԱՄՆ
Ամերիկյան Foreign Policy ամսագրում հրապարակված հոդվածում Ատլանտյան խորհրդի ռազմավարության և անվտանգության կենտրոնի փոխնախագահ Մեթյու Քրենիգը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է նախաձեռնի Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի տապալումը։
Քրենիգը նշել է, որ եթե Թրամփին հաջողվի հեռացնել Մադուրոյին և Լատինական Ամերիկայում հաստատել ամերիկամետ ժողովրդավարություն, դա կդառնա «ԱՄՆ արտաքին քաղաքականության հսկայական հաջողություն»։ Նրա խոսքով՝ նման գործողությունը կթույլատրի Վաշինգտոնին արագ ձևավորել նոր ռեժիմ՝ առանց ամերիկյան զորքերի երկարաժամկետ տեղակայման։
Ավելի վաղ The Atlantic-ը հաղորդել էր, որ Մադուրոն կարող է համաձայնվել կամավոր հեռանալ պաշտոնից, եթե ԱՄՆ-ը կատարի որոշակի պայմաններ՝ կապված քաղաքական և տնտեսական երաշխիքների հետ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան