Մելիքյանը խոսել է Մխիթարյանի հնարավոր վերադարձի մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ընթացքում խոսել է ընտրանու նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։
«Հենրիխ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որին բոլորը կերազեն ունենալ իրենց հավաքականում, ցանկացած ազգ կուզենա ունենալ։ Ես խոսել եմ նրա հետ, բայց չեմ հանդիպել։ Կհանդիպեմ և ցանկացած պարագայում կհարգեմ նրա որոշումը՝ և՛ գալու, և՛ չգալու դեպքում»,- նշել է նա։
Որոշ ժամանակ առաջ Մելիքյանը նշել էր, որ կփորձի կապ հաստատել Հենրիխի հետ, հանդիպել և փորձել համոզել՝ վերադառնալ ազգային ընտրանի։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան