Կալասը չկարողացավ ֆոն դեր Լեյենի գլխավոր թշնամուն վերադարձնել Բրյուսել. Politico
Համաշխարհային Մամուլ
Եվրոպական Միության (ԵՄ) արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը չկարողացավ Մարտին Սելմայրին, որը հայտնի էր` որպես Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի «գլխավոր թշնամի», վերադարձնել Բրյուսել, հաղորդում է Politico-ն։
Նշվում է, որ Կալասը մտադիր էր Սելմայրին նշանակել իր ամենամոտ խորհրդական, ինչը կամրապնդեր նրա իշխանությունը, սակայն ԵՀ-ի այս ընտրությանը դիմադրությունը խաթարեց նրա թեկնածությունը։ Արդյունքում, ֆոն դեր Լեյենի գլխավոր քննադատը մնաց` որպես Վատիկանում ԵՄ դեսպան, իսկ Կալասը անհաջողություն կրեց ազդեցության համար պայքարում։
«Նշանակվելու դեպքում Սելմայրը կդառնար Եվրահանձնաժողովի նախագահի համար մի տեսակ «հրեշ մահճակալի տակ», բայց իրականում նա նաև հրեշ կլիներ եվրոպական դիվանագիտության ղեկավարի համար»,- նշվում է հոդվածում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան