Օրբանը Թրամփի հետ բանակցությունների ժամանակ խոսել է «պատերազմի և խաղաղության» մասին
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ վարչակազմը մտադիր է շարունակել ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ հանդիպման ժամանակ, մասնավորապես, քննարկվել են «պատերազմի և խաղաղության հարցեր»։ Հունգարիայի վարչապետը նշել է, որ համաձայն է ԱՄՆ առաջնորդի հետ, որ «խաղաղության ջանքերը պետք է շարունակվեն»։
«Երկու երկրների կառավարությունները վճռական են` շարունակելու խաղաղության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Օրբանը։
Նա հավելել է, որ Հունգարիան կօգտագործի իր ռեսուրսները՝ Թրամփին օգնելու Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը հասնելու հարցում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան