ՆԱՏՕ-ն մոտ մեկ միլիոն զինվորների կտեղակայի Ռուսաստանի հետ սահմանին․ Die Zeit
Համաշխարհային Մամուլ
ՆԱՏՕ-ն կարող է մոտ մեկ միլիոն զինվոր տեղափոխել Գերմանիայի տարածքով Ռուսաստանի սահման, որը հակամարտության դեպքում կդառնա դաշինքի կենտրոնական հենակետը: Նման սցենար է թույլ տվել ՆԱՏՕ-ի աջակցության և ապահովման միացյալ հրամանատարության ղեկավար Ալեքսանդր Զոլֆրանկը, փոխանցում է Die Zeit-ը։
«Հակամարտության դեպքում Գերմանիան կդառնա ՆԱՏՕ-ի կենտրոնական հենակետը։ Ամենակարճ ժամկետում մինչև 800 հազար զինծառայողներ և նրանց տեխնիկան ՆԱՏՕ-ի տարբեր երկրներից կարող են Գերմանիայի տարածքով տեղափոխվել Արևելյան թև», - հայտարարել Է նա Բունդեսվերի խորհրդաժողովում։
Վերջինս ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հասկանում է Գերմանիայի կարևորությունը դաշինքի ուժերի տեղակայման հարցում: Եթե այս գործընթացը խոչընդոտների հանդիպի, զինծառայողները Ռուսաստանի սահման կժամանեն շատ ուշ և չհամաձայնեցված։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան