ԵՄ-ն փորձում է վնասել Ռուսաստանին․ գերմանացի քաղաքագետ
Վերլուծական
Եվրամիությունը փորձում է վնասել Ռուսաստանին՝ չնայած նրա բնակչության կարծիքին, քանի որ պարտություն է կրում Ուկրաինայի հակամարտությունում։ Նման կարծիք է հայտնել գերմանացի քաղաքագետ Հայկե Համերը։ Նրա խոսքերը մեջբերում է Iz-ը։
«Եվրամիությունը ուզում է ինչ-որ կերպ վնասել Ռուսաստանին։ Նրանք պարտվել են կամ կպարտվեն Ուկրաինայում», - ասել է փորձագետը։ Համերի խոսքով՝ ԵՄ քաղաքական գործիչների կողմից ձեռնարկվող շատ միջոցառումներ հակասում են սահմանված նորմերին՝ «քաղաքական խուճապի» պատճառով:
Քաղաքագետը հավելել է, որ Եվրամիությունը «շատ ակտիվ մասնակցում է, հատկապես ֆինանսապես, Ուկրաինայում» և, գիտակցելով անհաջողությունները, փորձում է դրանք փոխհատուցել Ռուսաստանի դեմ ուղղված միջոցներով:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան