Մոլդովան Սիրիայի նախագահին ներառել է ահաբեկիչների ցուցակում
Մերձավոր Արևելք
Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարաային ներառել է ահաբեկիչների ցուցակում: Այս մասին հայտնում է Gazeta-ն։
Ալ-Շարաան Քիշնևի կողմից ներառվել է այն անձանց, խմբերի և սուբյեկտների ցանկում, որոնք ներգրավված են զանգվածային ոչնչացման զենքի տարածման ահաբեկչական գործունեության մեջ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոյեմբերի 6-ին բանաձև է ընդունել, որով Ալ-Շարաային հանում են կազմակերպության պատժամիջոցային ցուցակներից: Այս որոշմանը կողմ է քվեարկել Անվտանգության խորհրդի 15 անդամներից 14-ը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը: Չինաստանը ձեռնպահ է մնացել:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան