Ռյուտեն բացահայտել է Ռուսաստանի վերաբերյալ նպատակները
Աշխարհ
ՆԱՏՕ-ն ցանկանում է ուշադրություն դարձնել միջուկային ներուժին և Ռուսաստանի զսպմանը բնակչության հետ շփվելիս։ Այս մասին Welt am Sonntag-ին տված հարցազրույցում ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«ՆԱՏՕ-ի միջուկային զսպումը մեր անվտանգության կատարյալ երաշխիքն է», - հայտարարել է գլխավոր քարտուղարը: Ռյուտեի խոսքով՝ դաշինքը պետք է փոխգործակցի իր մեջ մտնող պետությունների բնակչության հետ, որպեսզի նրա մոտ պատկերացում կազմի ՆԱՏՕ-ի անվտանգության համար միջուկային զսպման կարևորության մասին:
Նա հավելել է, որ դաշինքի երկրների բնակիչները պետք է գիտակցեն խուճապի պատճառների բացակայությունը, քանի որ ՆԱՏՕ-ն բավականին մեծ միջուկային ներուժ ունի:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան