«Գայի պոստի» մոտ վթարի են ենթարկվել հարսանեկան արարողության մեկնողներ. Կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «Գայի պոստի» մոտ բախվել են «BMW X5», «BMW» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեջ հայտնված ավտոմեքենաները ժամանում էին Երևան՝ հարսանեկան արարողության մասնակցելու համար։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է