Ի՞նչ տարբերություն՝ «Եռաբլուրում» ենք հիշում մեր նահատակներին, թե եկեղեցում․ ՔՊ–ական պատգամավոր
Քաղաքական
«Էսօր պատարագի օր է ․․․ ամեն անգամ պատարագ գնալիս մենք հիշում ենք նաև մեր նահատակներին, ի՞նչ տարբերություն՝ «Եռաբլուրում» ենք հիշում, թե եկեղեցում»,– այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության» պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
««Եռաբլուրը» այն սուրբ վայրն է, որտեղ մենք միշտ ենք այցելում»,– նշեց նա։
Իր հերթին «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության» պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ կայցելեն Եռաբլուր․ «Հերթականությունն ի՞նչ կապ ունի։ Ամեն տարի այս օրերին մենք բոլորս ներկա ենք լինում «Եռաբլուրում»»,– ասաց նա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան