Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը․ «Սպուտնիկ Արմենիա»
Ձերբակալվել է Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը, հայտնում են «Սպուտնիկ Արմենիա»–ի աղբյուրները։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- Euromedia24–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Նշենք՝ նա օրեր առաջ Facebook-ում գրել էր, որ իր «բարեգործական կամավոր աշխատանքները փորձում են այլ կերպ ներկայացնել, որը որևէ աղերս չունի իրականության հետ»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան