ԱԱ․ Գոռ Հարությունյանը եւ Արման Ավանեսյանը՝ բրոնզե մեդալակիրներ
Սպորտ
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Հարությունյանը եւ Արման Ավանեսյանը նվաճել են բրոնզե մեդալներ։
Գոռ Հարությունյանը երրորդն է մարզական սամբոյի 88 կգ քաշային կարգում, Արման Ավանեսյանը՝ մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում։ Առաջնությանը մասնակցում է շուրջ 500 մարզիկ՝ ավելի քան 70 պետությունից, հաղորդում է ՀՍՖ-ի մամուլի ծառայությունը։
Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) 37-րդ կոնգրեսում կայացան նաև ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրությունները և նոր երկրների անդամագրումը։ FIAS ընտանիքի անդամ դարձան Նիգերիան, Տոգոն, Մալդիվները, Սամբոյի Կենտրոնաաֆրիկյան ֆեդերացիան ու Բոսնիայի և Հերցեգովինայի սամբոյի ֆեդերացիայի միությունը։
Սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմի կազմում ընտրվեց նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան