Հայաստանն ու Հնդկաստանը մշակում են միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիր
Քաղաքական
Հայաստանն ու Հնդկաստանը մշակում են միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիրը։ Այս մասին ի պատասխան «Սպուտնիկ Արմենիա»-ի գրավոր հարցման՝ հայտնել են ՀՀ ՏԿԵՆ-ից։
Հայաստանի և Հնդկաստանի միջև կանոնակարգված չէ ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառը, ինչը խոչընդոտում է երկու երկրների միջև փոխադրումների իրականացմանն ու տնտեսական համագործակցության զարգացմանը։
Նմանատիպ համաձայնագիր Հայաստանը նախատեսում է ստորագրել Չինաստանի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)