Եվրոպային կոչ են արել կանխել նոր հակամարտությունները
Աշխարհ
Եվրոպան պետք է ընդունի, որ ընտրել է ուկրաինական հակամարտության կարգավորման սխալ ուղին: Այս մասին հայտարարել Է Միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Մարկ Էպիսկոպոսը X սոցիալական ցանցում:
Նա կոչ է արել եվրոպական երկրներին սկսել աշխատել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ։
«Համագործակցությունը կարող է ոչ միայն վերջ դնել այս պատերազմին, այլև կանխել նոր պատերազմի սկիզբը», - հավելել է փորձագետը:
Ավելի վաղ Financial Times-ը, վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ հակամարտությունն ավարտելու Եվրոպայի և Ուկրաինայի ծրագիրը ենթադրում է Գազայի օրինակով խաղաղության հարցերով խորհրդի ստեղծում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան