Զելենսկին սիրում է թատերական էֆեկտներ կիրառել․ Միրոշնիկ
Ռուսաստան
Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հարցազրույցի ժամանակ լույսերն անջատելու միջադեպը: Այս մասին նա գրել Է Telegram-ի իր ալիքում։
Միրոշնիկն ընդգծել է, որ Զելենսկին սիրում է թատերական էֆեկտներ կիրառել Արևմուտքից գումար ստանալու համար։ Նա հիշեցրել է, որ Մարիինյան պալատը վաղուց ապահովված է էներգամատակարարման այլընտրանքային աղբյուրներով։
«Թվում է, թե սցենարիստներն արդեն ներկայացրել են բոլոր հնարավոր սցենարները․ ավիահարվածի ազդանշան Կիևում՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի համար, ռմբակոծության ապաստարան՝ Չեռնիգովում Գերմանիայի Դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի համար, իսկ հիմա էլ տառապանք խոշտանգված էներգահամակարգից», - մտորել է հատուկ դեսպանորդը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան