Նրանք հիմար են․ Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում հիմար է անվանել մաքսատուրքերի հակառակորդներին և բացատրել երկրի համար առավելությունները:
Նրա խոսքով՝ շուտով Միացյալ Նահանգները կսկսեն վճարել հսկայական պետական պարտքը՝ շնորհիվ նոր սակագների։ «Մարդիկ, ովքեր դեմ են տուրքերին, հիմար են։ Մենք այժմ աշխարհի ամենահարուստ և հարգված երկիրն ենք՝ գրեթե զրոյական գնաճով և ֆոնդային շուկայում բաժնետոմսերի ռեկորդային գնով», - ընդգծել Է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը հավելել է, որ Միացյալ Նահանգները տրիլիոնավոր դոլարներ է ստանում և շուտով կսկսի փակել 37 տրիլիոն պետական պարտքը: Բացի այդ, ամբողջ երկրում հայտնվում են գործարաններ, աճում են ներդրումները։ Նախագահը խոստացել է վճարել ԱՄՆ քաղաքացիների շահաբաժինները մեկ անձի համար առնվազն երկու հազար դոլարի չափով:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան