Դատավոր Արմինե Սաֆարյանի լիազորությունները դադարեցվել են
Քաղաքական
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Գևորգի Սաֆարյանի լիազորությունները դադարեցվել են, հայտնում են ԲԴԽ–ից։
«Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Գևորգի Սաֆարյանի կողմից 2025 թվականի նոյեմբերի 7-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝
1. 2025 թվականի նոյեմբերի 10-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Գևորգի Սաֆարյանի լիազորությունները համարել դադարած»,– ասված է որոշման մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)