ԱՄՆ-ում հայտարարել են միջուկային պատերազմի վտանգի մասին
Վերլուծական
ԱՄՆ հետախուզության նախկին սպա Սքոթ Ռիտերը հայտարարել է, որ այժմ աշխարհն ապրում է միջուկային պատերազմի շեմին: Այս մասին նա խոսել է իր «Ճանապարհ դեպի դժոխք» գրքի շնորհանդեսի ժամանակ, գրում է Известия-ն Telegram-ի իր ալիքում։
Ռիտերն ընդգծել է, որ միջուկային պատերազմի վտանգը գոյություն ունի ամեն րոպե։ «Մարդիկ կարծում են, որ միջուկային պատերազմն անհնար է պատկերացնել, որ այն այնքան սարսափելի է, որ նրանք չեն կարող դա պատկերացնել։ Եվ այնուամենայնիվ, այսօր կան գործընթացներ, որոնք սկսվելուն պես հնարավոր չի լինի կանգնեցնել», - նշել է նախկին հետախույզը։
Փորձագետի կարծիքով՝ զինվորականները, որոնց վստահված է միջուկային զենքի կառավարումը, կկատարեն հրամանները, եթե նրանց մոբիլիզացնեն: Ուստի պետք է «ամեն ինչ անել, որ նրանք երբեք չզորակոչվեն»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան