Թոշակառուն 13–ամյա աղջկան հրել–գցել է մետրոյի ռելսերի վրա
Այլ
Մոսկվայում թոշակառուն 13-ամյա աղջկան հրել և գցել է մետրոյի ռելսերի վրա։ Այս մասին Lenta.ru-ին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի գրասենյակը։
Գործակալության տվյալներով՝ նոյեմբերի 9-ին 64-ամյա կինը դեռահասին Տագանսկայա կայարանում հրել է ռելսերի վրա։ «112» տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ թոշակառուն սկզբում նկատողություն է արել աղջկան բարձր խոսելու համար։ Երեխային օգնել են ներկաները, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Հարուցվել է քրգործ՝ սպանության փորձի համար։ Թոշակառուն ձերբակալված է։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)