ԱՄՆ-ում հնարավոր է համարել Զելենսկու հեռացումը մինչև Սուրբ Ծնունդ
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Քոլին Պաուելի աշխատակազմի նախկին ղեկավար, ԱՄՆ ցամաքային զորքերի պաշտոնաթող գնդապետ Լոուրենս Ուիլքերսոնը հնարավոր է համարել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հեռացումը մինչև Սուրբ Ծնունդ: Նրա խոսքերն է փոխանցում Gazeta-ն։
Նախկին պաշտոնյայի խոսքով՝ քաղաքական գործիչը կարող է կորցնել իր շրջապատի պաշտպանությունը, այդ թվում՝ օլիգարխների, և կամ կցանկանա փախչել «իր ամառանոցներից մեկը», կամ կզրկվի կյանքից:
«Կանխատեսեմ, որ մինչև Սուրբ Ծնունդ այդ իրադարձություններից մեկը տեղի կունենա», - ասել է Ուիլքերսոնը: Նա հավելել է, որ նրանք, ովքեր շրջապատում են Զելենսկուն, դժվար թե պայքարեն նրա համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան