Ֆոն դեր Լեյենն անտեսել է եվրոպական առաջնորդներից մեկին․ FT
Համաշխարհային Մամուլ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խուսափել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ Բրազիլիայում նախատեսված հանդիպումից: Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Հաղորդվում է, որ քաղաքական գործիչները պետք է քննարկեին Լոնդոնի մասնակցությունը Եվրամիության պաշտպանական ծրագրերին: «Մեծ Բրիտանիայի առաջնորդը ձգտում էր հանդիպել, որպեսզի բողոքեր Եվրամիության պահանջներից, որ Մեծ Բրիտանիան վճարի մինչև 6,5 միլիարդ եվրո», - ասվում է հրապարակման մեջ:
Ընդ որում Եվրահանձնաժողովում հայտարարել են, որ հանդիպումը չի կայացել միայն գրաֆիկների անհամապատասխանության պատճառով։ Պարբերականի կարծիքով՝ ֆոն դեր Լեյենի՝ Սթարմերի հետ հանդիպումից հրաժարվելը կարող է վկայել Եվրամիության նախկին անդամի հետ հարաբերություններում Բրյուսելի աճող զգուշավորության մասին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան