Աղջկան մահապատժի են ենթարկել TikTok-ում հրապարակված տեսանյութի համար
Այլ
Անհայտ անձինք Մալիի հյուսիսում առևանգել են բլոգերի և հրապարակայնորեն մահապատժի ենթարկել նրան, հաղորդում է South China Morning Post (SCMP)-ը՝ հղում անելով աղջկա հարազատներին և իշխանություններին։
Ենթադրվում է, որ մահապատժի հետևում կանգնած են ջիհադիստները։ Աղջիկը իր TikTok բլոգում տեսանյութեր էր հրապարակել Տոնկա քաղաքի մասին, որի պատճառով առևանգողները «մեղադրել են նրան բանակի հետ համագործակցելու մեջ»։ Ըստ նրա եղբոր՝ աղջկան մեղադրել են Մալիի զինված ուժերին զինյալների տեղաշարժերի մասին իբր տեղեկացնելու մեջ։
Հաղորդվում է, որ նրա TikTok–յան բլոգն ուներ մոտավորապես 90,000 հետևորդ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)