Հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը. ՀՎԿԱԿ-ը հորդորում է պատվաստվել
Հասարակություն
2025–2026 թթ. սեզոնի 45-րդ շաբաթվա ընթացքում լաբորատոր հետազոտություններով հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
«ՀՎԿ ազգային կենտրոնը կրկին հորդորում է
հիվանդություններից և բարդություններից խուսափելու համար՝
- Պատվաստվեք սեզոնային գրիպի դեմ (դիմեք պոլիկլինիկա կամ ամբուլատորիա),
- Խուսափեք շփումից շնչառական վարակով մարդկանց հետ,
- Հիվանդության դեպքում մնացեք տանը, երեխաներին նույնպես մի՛ ուղարկեք դպրոց կամ մանկապարտեզ,
- Կապվեք բժշկի հետ, մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ և մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ»,- ասված է հաղորդագրությունում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)