Ֆրանսիայում առաջարկել են ազատ արձակել Սարկոզիին
Աշխարհ
Ֆրանսիայի դատախազության ներկայացուցիչը առաջարկել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին բանտից տեղափոխել դատական վերահսկողության տակ, հաղորդում է BFMTV-ն։
Առաջարկությունն արվել է վերաքննիչ դատարանում լսումների ժամանակ, որտեղ քննարկվում է Ֆրանսիայի նախկին նախագահի ազատ արձակման և կալանքի որոշումը։
Հոկտեմբերի 21-ին Նիկոլա Սարկոզին ժամանել է Փարիզի բանտ, որտեղ նա պատիժ է կրելու՝ հինգ տարվա ազատազրկում՝ Լիբիայի կառավարության կողմից իր 2007 թվականի ընտրարշավի ենթադրյալ անօրինական ֆինանսավորման համար։ Բանտարկությունից առաջ իր վերջին խոսքում քաղաքական գործիչը նշել է, որ «նրանք չեն բանտարկում նախկին նախագահին, այլ անմեղ մարդու»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան