Թրամփին մեղադրել են ժողովրդավարության էքզիստենցիալ սպառնալիքի մեջ
ԱՄՆ
ԱՄՆ դաշնային դատավոր Վուլֆը հրաժարական է տվել և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է ժողովրդավարությանը սպառնալու մեջ: Իր դիրքորոշումը նա հրապարակել է The Atlantic-ի համար հոդվածում։
«Որքան էլ ես գնահատում եմ դատավորի մասնագիտությունը, այժմ ես ոչինչ ավելի կարևոր չեմ տեսնում, քան հնարավոր ամեն ինչ անել ժողովրդավարության և իրավունքի գերակայության այսօրվա էքզիստենցիալ սպառնալիքի դեմ պայքարելու համար», - ընդգծել է Վուլֆը:
Նախկին դատավորը նշել է, որ ամերիկյան գործող վարչակազմի քաղաքականությունն ուղղված է սկզբունքային, անկողմնակալ արդարադատության խաթարմանը և ամերիկյան ժողովրդավարության «ազատ և արդար գործունեության խեղաթյուրմանը»:
Վուլֆը նաև մեղադրել Է Թրամփին օրենքը իր նպատակների համար օգտագործելու, հակառակորդներին հետապնդելու և ընկերներին ու հովանավորներին հետաքննությունից, դատական հետապնդումից և հնարավոր պատժից զերծ պահելու մեջ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան