ԱՄՆ-ն նոր ծրագիր ունի Եվրոպայի համար․ Politico
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ն եվրոպական աջ կուսակցություններին մեթոդական նյութ կուղարկի՝ առաջադեմ քաղաքականությանը հակազդելու համար։ Այս մասին գրում Է Politico-ն։
Պարբերականի տվյալներով՝ ամերիկյան «Ժառանգություն» հիմնադրամը, որը քաղաքական ղեկավարությունը նախագծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի համար, համագործակցում է մի շարք եվրոպական աջ շարժումների հետ: Եվրոպայից կուսակցությունների հետ փոխգործակցության նպատակը «առաջադիմական քաղաքականությանը հակազդելու մեթոդական նյութի» տարածումն է:
Հրապարակման համաձայն՝ հոկտեմբերի վերջին Իտալիայում տեղի է ունեցել Եվրոպական պահպանողական ուժերի համաժողով՝ «Ժառանգության» ներքին քաղաքականության գծով փոխնախագահ Ռոջեր Սևերինոյի մասնակցությամբ: Բացի այդ, Վաշինգտոնում և Բրյուսելում կայացել են ամերիկյան հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպումները Հունգարիայի, Չեխիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի աջ կուսակցությունների անդամների հետ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան