Պուտինը նախատեսում է մինչև տարեվերջ այցելել Հնդկաստան. Կրեմլ
Ռուսաստան
Ռուսաստանը պատրաստվում է նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հնդկաստան կատարելիք այցին, որը նախատեսված է այս տարվա վերջին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ ուղևորության նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են, և Կրեմլը ակնկալում է, որ այցը կլինի իմաստալից։ Պեսկովը պարզաբանել է, որ ծրագրի մանրամասները և ուղևորության ընթացքում հնարավոր ստորագրվող փաստաթղթերը դեռևս չեն հրապարակվում։
Economic Times-ը հաղորդել է, որ Ռուսաստանը և Հնդկաստանը պատրաստում են համաձայնագիր, որը կպաշտպանի Ռուսաստանում հնդիկ աշխատողների իրավունքները և կավելացնի նրանց թիվը առաջիկա տարիներին։ Համաձայնագիրը կարող է կնքվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հնդկաստան կատարելիք այցի ընթացքում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան