Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի, երբ Ռուսաստանը հասնի իր նպատակներին․ Պեսկով
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի կարգավորման գործընթացում առաջընթացի վերաբերյալ արված մեկնաբանությունները։
«Մենք կցանկանայինք, որ հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի։ Այն կավարտվի, երբ Ռուսաստանը հասնի իր սկզբնական նպատակներին։ Մենք կնախընտրեինք հակամարտությունը կարգավորել քաղաքական և դիվանագիտական միջոցներով», - ասել է Կրեմլի խոսնակը։
«Այնուամենայնիվ, Մոսկվան ներկայիս դադարը համարում է իրավիճակ, որը փակուղի է մտել ոչ իր մեղքով»,- նշել է Պեսկովը։ Նա հավելել է, որ Ուկրաինան չի ցանկանում շարունակել զրույցը և «սադրվում է եվրոպացիների կողմից», ովքեր կարծում են, որ հանրապետությունը կարող է հաղթել պատերազմում։
Կրեմլի խոսնակը սա անվանել է խորը թյուրըմբռնում։ Նա նշել է, որ ռազմաճակատում ստեղծված իրավիճակը «շատ բան է ասում Կիևի ռեժիմի հեռանկարների մասին»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան