Ճապոնիան հայտարարել է, որ ամերիկյան Typhon հրթիռային համակարգերի տեղակայումը ուղղված չէ Ռուսաստանի դեմ
Համաշխարհային Մամուլ
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ամերիկյան Typhon հրթիռային համալիրների տեղակայումը երկրի տարածքում չի հանդիսանում ագրեսիա Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Newsweek-ը՝ հղում անելով ճապոնական դիվանագիտական աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ համատեղ ռազմական վարժանքների նպատակն է բարելավել ամերիկյան հրթիռային համակարգերի «շարժունակության և տեղակայման հնարավորությունները», ոչ թե թիրախավորել կոնկրետ պետություն կամ տարածաշրջան։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան Typhon համակարգերի տեղակայումը Ճապոնիայում դիտարկում է որպես անվտանգությանը ուղղված սպառնալիք և տարածաշրջանի ապակայունացման քայլ։ Նրա խոսքով՝ նման քայլերը կարող են ունենալ «վնասակար հետևանքներ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ կայունության համար»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան